Топ-100
 
Search

Գովազդային բյուջեի պլանավորման հաշվարկ


գովազդային ծախսերի հաշվարկ

Ինչպե՞ս սկսել վճարովի գովազդենրի հետ աշխատել և չկորցնել գումար։


PPC - երբ դուք վճարում եք գովազդների ժամանակ քլիքի համար:

Ի սկզբանե հարկավոր է լինում թեսթավորում կատարել և հասկանալ թե որքան գովազդային բյուջե կարելի է օգտագործել և որքան կոնվերսիա այն կբերի:


Դրա համար անհրաժեշտ է կատարել բյուջեի պլանավորում։


Այսօր կիմանաք թե ինչպես է այն կատարվում։


Եկեք կատարենք պարզ հաշվարկ՝

Օրինակ թեսթավորման ժամանակ մեզ հարկավոր է ստանալ 50 կոնվերսիա: Սոցիալակ հարթակներում միջին կոնվերսիայի տոկոսը կազմում է 2% (գովազդի քլիքների և դրանցից կատարված կոնվերսիայի հարաբերակցություն), դա կախված է նաև ոլորտի տեսակից, իսկ մեկ քլիքի արժեքը նշանակում ենք 0,2$ (մոտավոր արժեք), իսկ մեկ կոնվերսիա ստանալու համար հարկավոր է մոտ 100-150 քլիք ստանալ գովազդներից:

Այս պարագայում հաշվարկը կատարվում է հետևյալ ձևով . (50 * 100 / 2) * 0.2 = 500$ 50 - սպասելիք կոնվերսիայի քանակն է 100 - մեկ կոնվերսիա ստանալու համար անհրաժեշտ քլիքների քանակը 2 - կոնվերսիայի % 0.2 - մեկ քլիքի արժեքը:


Այս պարզ հաշվարկի միջոցով մենք հասկանում ենք թե որքան գումար է անհրաժեշտ նախնական թեսթավորման համար:

Սրանք մոտավոր թվեր են, բայց այս ալգորիթմը կօգնի Ձեզ ճիշտ գովազդային բյուջեի պլանավորման հաշվարկ կատարել: