Топ-100
 
Search

Թարգեթինգային գովազդի անկման պատճառները


govazd socialakan hartaknerum

Սոցիալական հարթակներում գովազդների արդյունավետության մասին


Ինչու՞ է սկզբից թիրախային գովազդը լավ աշխատում, իսկ հետո վատանում։


Բարև թվային մարքեթինգի մեջ խորանալու ցանկություն ունեցող մարդ։

Կարդում ես սա, որովհետև գովազդներդ հիվանդացել են ու քեզ նեռվայնացնում է վատ արդյունքները։


Մի քանի բառով ներկայացնենք դրանց պատճառները․


Նախ եկեք բաժան ենք թիրախային լսարանը 3 խմբի՝


  1. Հստակ սեգմենտ, ով այդ պահին ակտիվ փնտրում է տվյալ պրոդուկտը գնելու համար։

  2. Նույն պես հստակ սեգմենտ ինչպես 1ին կետում, բայց արդեն գնել է։

  3. Հետաքրքրություն ցուցաբերած սեգմենտ, բայց նպատակ չունենալով գնում կատարելու։


Երբ նոր թիրախային գովազդ է ստեղծվում և տրվում է հստակ սեգմենտ, ստեղծվում է որոշ քանակի այդ պահին համահունչ սեգմենտ, որոնց ցուցադրվելու է գովազդը։ Գովազդը անմիջապես մեկնարկելուց կարող է այն ցուցադրվել վերոնշված 1 կետի սեգմենտին և գովազդը հիանալի արդյունքներ ցուցադրի, բայց գովազդը նշված երեք խմբերի սեգմենտին ցուցադրելու է և երբ սկսվում է ցուցադրվել 2րդ և 3րդ խմբերի սեգմենտներին, սկսվելու է ընկնել գովազդի արդյունավետությունը։


Ընթացիք թիրախային լսարանը փոխում է իր հետաքրքրությունները և որոշ ժամանակ արդեն չի դառնում մեր ցանկալի սեգմենտը։
Կա նաև գովազդի վիզուալ կուրություն լսարանի մոտ, դա երբ նույն գովազդը անընդմեջ տեսնելիս, այն նկատելի չի դառնում։

Ինչպե՞ս շտկել․


Հարկավոր է պարբերաբար գտնել նոր սեգմենտ, կատարելով թեսթավորումներ, համահունչ և գրավիչ առաջարկներով։

Եթե միշտ նույն թեմատիկ գովազդն է ընդանում, ապա հարկավոր է դիզայնի և կոնտենտի փոփոխություններ կատարել և առաջարկը մատուցել նորովի։