Ինչու՞ Google Ads ի բաններները չեն աշխատում
- WMDRAM
- Aug 16, 2021
- 1 min read
Updated: Nov 8, 2022

#GooglAds ի բաններային գովազդ
Գուգլի գործիքակազմը նմանը չունեցող հնարավորություններ է տալիս, հավանաբար Ձեր տված կարգավորումներով թողարկված գովազդը ակնկալվող արդյունքներ չի տալիս:
-Իսկ ինչու՞
Ձեզ թվում է, որ ամեն ինչ ճիշտե՞ք կարգավորել, բայց
#GooglAds ունի լայն հնարավորություն և եթե մեկ կամ մի քանի բացթողումներ ունենաք կարգավորումներում, ապա հնարավոր է ամբողջովին անարդյունավետ աշխատի: Հնարավոր է նաև, որ սկզբի մի քանի օրում մի քիչ արդյունքներ ունենաք, բայց մի քանի օրից այն կսկսի անկում ունենալ, եթե հետևողական չլինեք և անհրաժեշտ փոփոխությունները չիրականացնեք:
⠀
-Մի քանի խորուրդ, թե ինչպես կարգավորել.
⠀
Նախ պետք է հասկանաք թե ումեք ցանկանում ցուցադրել բաններային գովազդները: #GooglAds կա տարբեր գործիքներ կոնկրետ թիրախային լսարանին գտնելու համար՝
բանալի բառերի հիման վրա
ըստ հետաքրքրությունների
ըստ պահվածքի
մրցակցի կայքի այցելուներ
Ձեր կայքի այցելունների, ըստ տրիգեռի
⠀
Նշեք թե որ օրերին և ժամերին ցուցադրվի նաև ավտոմատացված գների բարձրացում նշանակեք, եթե տվյալ ժամերին արդյունավետ է ցուցադրման համար:
Բացառեք ոչ համահունչ տարիքային սեգմենտները և խաղային հարթակները (եթե չեք գովազդում խաղեր), քանի որ խաղերի ժամանակ գովազդի վրա այդքան ուշադրություն չեն դարձնում և որ հիմնական բյուջեն չվատնվի այդ հարթակներում:
Միաժամանակ բացեք թեստավորման համար գովազդային ընկերություն, մի քանի փոփոխություններ կատարելով: Որոշ ժամանակ հստակ կտեսնեք թե որ կարգավորումներն են ավելի նպաստում նխատակներին:
Նշեք որ սարքերի վրա հիմնականում այն ցուցադրվի:
Պատրաստեք տարբեր չափսերի նկարներ: Նկարների պարունակությունը պետք է համահունչ լինի կայքի էջի պարունակությանը:
Հետևեք որ հարթակներում է ցուցադրվում գովազդը և որտեղից է գալիս հիմնական գնորդները և բացառեք անարդյունավետ հարթակները: Ունենալով հարթակների բազան, բացեք ևս մի գովազդային ընկերություն նույն սեգմենտի համար, բայց նշեք առանձանցված այն հարթակները, որոնցից գալիս է հիմնական գնորդները:
⠀
Եթե մնացին հարցեր, պատրաստենք տալ անվճար խորհրդատվություն:
📞 +374 55 58 99 85
Comments