Топ-100
 
Search

Facebook & Instagram գովազդների արգելափակում


facebook instagram govazd

Ի՞նչ անել երբ արգելափակվում է գովազդային հաշիվը


Մեզ շատ են հարցնում թե ի՞նչ անել երբ արգելափակվում է Facebook & Instagram գովազդները։


Այսօր կտեղեկացն ենք, թե որոնք են արգելափակումների պատճառները և ինչ անել, եթե արդեն արգելափակել են Ձեր էջը:

Նախ նշենք, որ Facebook & Instagram գովզդների թողարկումը կատարվում է մեկ համակարգով, դա Facebook Ads Manager է:

Facebook ի գովազդային մոդեռատորները բավականին լուրջ են մոտենում խախտումներին և շատ դեպքերում առանց նախազգուշացնելու միանգամից արգելափակում են։

Որպեսզի ի սկզբանե խուսափեք արգելափակումից, ծանոթացեք Facebook Ads Manager կանոնակարգին https://www.facebook.com/business/help/

Եթե Ձեզ արդեն արգելափակել են ցավոք գրեթե հավանականություն չկա, որ Ձեզ կհանեն արգելափակումից: Միակ միջոցը հասկանալու համար, արդյոք վերականգման հավանականություն կա, պարզապես գրել աջակցության կենտրոնին

https://www.facebook.com/business/help/support

Անիմաստ է արգելափակումից հետո միանգամից բացել նոր էջ և նույն բանկային քարտից փորձել կրկրն գովազդ միացնել, եթե նույնիսկ էջին նոր անուն դնեք և այլ բանկային քարտ կցեք, իսկ բովանդակությունը նույնը լինի, ապա այն նույնպես կարգելափակվի: