Ի՞նչ խնդիրներ կարող են լինել և ինչպե՞ս օպտիմալացնել կայքը
Հավանաբար հանդիպել եք Ձեր կայքի անալիտիկայի տվյալներին և տեսել եք, որ մեծամասամբ այցելնուները վերջնական գնումներ չեն իրականացնում։
Այսօր կխոսենք 3 պատճառների մասին և կիմանանք ինչպես կարելի է լուծել նման խնդիրները:
1. Կայքը այցելուների համար հարմարավետ չէ, նավիգացիոն համակարգը բարդ է և դժվարությամբ են գտնում ցանկակլի ապրանքը:
Խնդրի լուծումը,
Կայքը պատրաստեք հնարավորինս թեթև, ցանկալի էջ գտնել և անցնելը կատարվի մինչև 3-4 քլիքից: Կայքը բացվի մինչև 3 վայրկյան, քանի որ ըստ հետազոտությունների այցելուների մոտ 50% տոկոսը դուրս է գալիս կայքից դանդաղ աշխատելու պատճառով:
2. Կայքի էջերը համահունչ չեն: Այցելուները տեսնում են էջերում այն ապրանքները որոնք իրենց չեն հետաքրքրում:
Խնդրի լուծումը,
Յուրաքանչյուր էջ պետք է լինի համահունչ իր պրոդուկտին, նման էջերում կարելի է տեղադրել որոնվող բանալի բառերի հիման վրա կոնտենտ, այդպիսով այցելուն ինչ որոնում էր այն էլ կտեսնի և հետաքրքրության աստիճանը կբարձրանա, իսկ եթե ավելացնեք յուրահատուկ վաճառվող առաջարկ, ապա մեծ է հավանակությունը ունենալու մեծ քանակի վաճառքներ:
3. Չի իրականացվել A/B թեսթավորում և խորացված անալիտիկայի վերլուծություններ:
Խնդրի լուծումը,
Եկեք ավելի խորացված հետազոտենք անալիտիկայի տվյալները, օրինակ՝ որ էջերից են հաճախ փակում կայքը, որ տարիքային սեգմենտն է հիմնականում կատարում գնումներ, որ սարքերից են հաճախ կատարում գնումներ: Այս ամենին տեղեկանալուց հետո կհասկանաք ինչպես էջերը օպտիմալացնել, որպեսզի այցելուները երկար մնան կայքում, որ տարիքային սեգմենտի համար ստեղծել կոնտենտ, որ սարքերի համար կայքի արագացությունը օպտիմալացնել:
Գույություն ունի մի հիանալի գործիք Google optimize, այն կօգնի Ձեզ հասկանալ թե ինչ գույներ է ավելի շատ գրավում կամ ինչ վերնագիր կարելի է գրել, որպեսզի ունենալ շատ վաճառքներ: Այս գործիքը թույլ է տալիս կիսել այցելուներին խմբերի և առանձին խմբերին ցուցադրել տարբեր օպտիմալացված կայքի տարբերակը: Այս A/B թեսթի շնորհիվ կոնվերսիայի տոկոսները հնարավոր է բարձրացնել մի քանի անգամով: Բայց հիշեք, ճիշտ վերլուծության համար պետք է մինիմում օրական 100 այցելու կամ ամսական 100 վաճառք ունենալ։
📞 +374 55 58 99 85
Commentaires