SMM և SEO
առաջխաղացման առանձնահատկությունները
Իհարկ է լավ է երբ առաջխաղացում է տրվում 2 ճյուղերով, բայց ինչ անել երբ բյուջեն սահմանափակ է և պետք է ընտրել մեկ ուղղություն։
Ի վերջո SMM թէ՞ SEO
Վեբ կայք ունեցողները ունեն առավելություն, քանի որ հնարավորություն կա կայքը որոնողական համակարգերում օպտիմալացնել և բանալի բառերի հիման վրա բարձրացնել ԹՈՓ: Այստեղ պոտենցիալ հաճախորդի ներգրավումը ավելի հեշտ է, քանի որ որոնում են պրոդուկտը և այդ ժամանակ այցելում կայք և ծանոթանում են առաջարկի հետ, նաև հնարավորություն կա կիրառել Retargeting (երբ կայք այցելածներին անընդհատ հիշեցում է տրվում)։ Վեբ կայքում կարելի է ավելի մանրամասն հետազոտել այցելուների պահվածքը և օպտիմալացնել կայքը, ըստ այցելուների հարմարավետության։
⠀
Վեբ կայքի բացակայության դեպքում ավելի շահավետ է SMM առաջխաղացումը:
Այստեղ հնարավոր է թիրախային լսարանին ներկայացնել առաջարկը ունենալով ընդամենը բիզնես էջ, կոնտակտի մեջ մնալ հաճախորդների հետ, հեշտ և արագ ներկայացնել առաջարկը, տեղադրելով հրապարակումներ։ Այստեղ նույնպես կարելի է կիրառել Retargeting, բայց չկա արդեն խորը հետազոտության և օպտիմալացման հնարավորություն։
Եզրակածություն․
Երկու միջոցներն էլ տալիս են մեծ հնարավորություններ, միայն թե նպատակներին հասնելու համար պետք է կատարել ճիշտ աշխատանքներ։ Համեմատաբար վեբ կայքի առկայության դեպքում ավելի լայն է հնարավորություններ, բայց եթե չեք ցանկանում միանգամից երկու ուղղությամբ ներդրում կատարել և քայլ առ քայլ եք ցանկանում շարժվել, ապա SMM կօգնի տվյալ հարցում։
📞 +374 55 58 99 85
Kommentare